Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնումը համապատասխանում է ՌԴ-ի շահերին. Պուտին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնումը համապատասխանում է ՌԴ-ի շահերին. Պուտին

Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում առաջնորդվելու իր ազգային շահերով, որոնց թվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնումը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայի» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:

«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ այսօրվա վարչակազմը  ղեկավարվում է ամենից առաջ իր սեփական երկրի շահերով՝ այնպես, ինչպես նա դրանք հասկանում է», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ դա ռացիոնալ մոտեցում է:

Նախագահը նշել է, որ Ռուսաստանը նույնպես իրավունք ունի ղեկավարվելու իր ազգային շահերով: Դրանց թվում նա նշել է նաև հարաբերությունների ամբողջական վերականգնումը Միացյալ Նահանգների հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում