Հայտնի է Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման օրը
1 րոպեի ընթերցում

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին Հայաստանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։ Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երևան։ Մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին»,– նշել է Փաշինյանը։