ՀՀ ՆԳ փոխնախարարն ընդունել է Շվեդիայի Միգրացիոն գործակալության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Շվեդիայի Միգրացիոն գործակալության միջազգային զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Շարլոտ Կիրոտարին, Գործակալության երկարաժամկետ խորհրդատու Օսլա ֆոն Հեյքինգ Դեյուսին և ծրագրերի ավագ ղեկավար Կարլ-Մարտին Անդերսոնին՝ քննարկելու միգրացիայի կառավարման և ինտեգրման ամրապնդմանն ուղղված նոր ծրագրի մեկնարկը։

Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի Միգրացիոն գործակալության Միջազգային զարգացման համագործակցության բաժնի ղեկավարը, ծրագրի ավագ ղեկավարը, ինչպես նաև գործակալության երկարաժամկետ խորհրդատուն, ով ծրագրի իրականացման ընթացքում տեղակայվելու է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում (ՄՔԾ)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Շվեդիայի Միգրացիոն գործակալության միջև 2025–2029 թվականներին նախատեսվում է իրականացնել շարունակական համագործակցություն, որի շուրջ երկխոսությունը մեկնարկել է դեռևս 2024 թ․ գարնանը։

Հանդիպմանը մեկ անգամ ևս վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը՝ ձևավորելու երկարաժամկետ ու կայուն գործընկերություն։

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից։ Ծրագրի նպատակն է կատարելագործել Հայաստանի միգրացիայի կառավարման համակարգը, ապահովել տեղահանվածների և փախստականների արդյունավետ ինտեգրումը, նպաստել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, զարգացնել ՄՔԾ կարողությունները միգրացիոն մարտահրավերներին դիմակայելու գործում և ամրապնդել երկու կառույցների միջև համագործակցությունը։

Ծրագրի հիմնական հինգ ուղղությունները ներառում են առաջնորդություն, կառավարում և պլանավորում (ներառյալ վիճակագրություն և վերլուծություն), փաստաթղթերի և ինքնության ստուգում, կամավոր վերադարձ, միգրացիոն գործընթացների թվայնացում և տեղեկատվական համակարգեր և փախստականների ինտեգրում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի պաշտոնական մեկնարկին և հետագա իրականացման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները