Տանիքը՝ Հայաստան. Ապարանում կներկայացվեն ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հոկտեմբերի 5-ին Ապարանում կանցկացնի Ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այդ օրը Ապարանի մշակույթի տան դահլիճում մեկ հարկի ներքո կներկայացվեն ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը:

Միջոցառմանը ներկա կլինի ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հայերեն