Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է բազկամարտի աշխարհի 27-րդ առաջնության կրկնակի չեմպիոն Արա Հովագիմյանին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է  բազկամարտի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն  Արա Հովագիմյանին։

«Արմենպրես»-ի թղթակցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ բազկամարտիկ Արա Հովագիմյանը 2025 թվականի սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված աշխարհի 27-րդ առաջնությունում՝ 50 կգ քաշային կարգում, ձախ և աջ ձեռքերով, արժանացել է աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչման։ 

Համայնքի ղեկավարը  շնորհավորել է  երիտասարդ մարզիկին՝ միջազգային հարթակում Հայաստանի անունը բարձր պահելու համար և նրան հանձնել շնորհակալագիր՝ բարձր արդյունքների, նվիրվածության և համայնքի անունը պատվով ներկայացնելու համար: Արա Հովագիմյանն արժանացրել  է նաև դրամական խրախուսանքի:

Մարզիկն իր հաղթանակը նվիրել է  Վարդենիս համայնքից Ղարաբաղյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։ 

Հայերեն

Փաշինյանը խոստանում է աշխարհի առաջատար համալսարաններն ավարտած մի խումբ անձանց նշանակել բարձր պաշտոններում

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար