Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է բազկամարտի աշխարհի 27-րդ առաջնության կրկնակի չեմպիոն Արա Հովագիմյանին
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է բազկամարտի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արա Հովագիմյանին։
«Արմենպրես»-ի թղթակցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ բազկամարտիկ Արա Հովագիմյանը 2025 թվականի սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված աշխարհի 27-րդ առաջնությունում՝ 50 կգ քաշային կարգում, ձախ և աջ ձեռքերով, արժանացել է աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչման։
Համայնքի ղեկավարը շնորհավորել է երիտասարդ մարզիկին՝ միջազգային հարթակում Հայաստանի անունը բարձր պահելու համար և նրան հանձնել շնորհակալագիր՝ բարձր արդյունքների, նվիրվածության և համայնքի անունը պատվով ներկայացնելու համար: Արա Հովագիմյանն արժանացրել է նաև դրամական խրախուսանքի:
Մարզիկն իր հաղթանակը նվիրել է Վարդենիս համայնքից Ղարաբաղյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։