Ռուբիոն հայտարարել է, որ շաթդաունը թուլացնում է ԱՄՆ-ի դիրքերը միջազգային ասպարեզում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը՝ այսպես կոչված շաթդաունը, թուլացնում է Վաշինգտոնի դիրքերը միջազգային ասպարեզում և վտանգի տակ դնում ԱՄՆ ազգային անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում: 

«Կոնգրեսի դեմոկրատները որոշում կայացրին փակել կառավարությունը։ Նրանց կուսակցական գործողությունները խաթարում են Ամերիկայի դիրքերը համաշխարհային ասպարեզում և վտանգի տակ դնում մեր ազգային անվտանգությունը», - գրել է Ռուբիոն։

Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես շաթդաունի համար մեղադրել է դեմոկրատներին՝ հայտարարելով, որ նրանք քաղաքական խաղեր են խաղում։

Իսկ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում ԱՄՆ դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներ կսկսվեն կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով:

Ըստ BBC-ի՝ գրեթե յոթ տարվա ընթացքում առաջին շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականները չկարողացան համաձայնեցնել ծախսերի նոր պլանը։ Դեմոկրատները ցանկանում են ստանալ առողջապահության նպաստների պահպանման շուրջ երաշխիքներ, նախքան կհամաձայնեն ծախսերի պլանին։ Հանրապետականները պնդում են, որ դա հարկատուների վրա ֆինանսական մեծ բեռ կլինի։ 

Ըստ վերլուծաբանների՝ կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով ժամանակավորապես կկրճատվեն դաշնային աշխատողների շուրջ 40%-ը՝ մոտ 750 000 մարդ։

Հայերեն Русский

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ