Մարզեր

Արտաշատում տուն է այրվել

1 րոպեի ընթերցում

Արտաշատում տուն է այրվել

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 1-ին, ժամը 15։13-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում այրվում է տուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատ քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկում (մոտ 180 քմ):

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35-ին, մարվել՝ 16։31-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ), խոհանոցը և միջանցքը՝ գույքով (մոտ 30քմ):

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս սենյակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում