Գյումրիում մեծ շուքով նշվեց Տարեցների միջազգային օրը

3 րոպեի ընթերցում

Գյումրու «Բարեկամության» այգում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Տարեցների միջազգային օրվան։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս» և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ Գյումրու «Բարեկամության» այգու հետ համագործակցությամբ։

Միջոցառման խորհրդանշական կարգախոսն էր «Տարիքն իմ ուժն է, ոչ թե սահմանը», որն ընդգծում էր տարեցների փորձի, գիտելիքի և կենսափորձի արժեքն ու նշանակությունը։

Միջոցառման մասնակիցներին ուրախ տրամադրություն և տոնական մթնոլորտ է պարգևել Գյումրու համայնքապետարանի «Անի» փողային նվագախումբը։ Կազմակերպվել էր նարդու մրցաշար, որի հաղթողներին պատվոգրեր են հանձնել «Բարեկամության» այգու ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակում գործել է ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին տարեցների ձեռքի աշխատանքները։

Տարեցներին շնորհավորել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ով մինչ միջոցառման մեկնարկը շրջել է այգում, զրուցել օրվա հերոսների հետ, լսել նրանց մտահոգությունները։

«Ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, դուք մեծ ավանդ ունեք մեր երկրի, մարզի և քաղաքի զարգացման գործում։ Ձեր փորձն ու անցած ճանապարհը անգնահատելի են երիտասարդ սերնդի կերտման գործում։ Չնայած առկա դժվարություններին՝ մեր Կառավարությունն անում է հնարավորը՝ ձեր կյանքի որակը բարձրացնելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև միջոցառման կազմակերպիչներին՝ նման կարևոր նախաձեռնության համար։ Մաղթում եմ բոլորիդ առողջություն, խաղաղ ու երկար տարիներ»,- նշել է մարզպետը։

 Տարեցներին իրենց ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել նաև «Հայկական Կարիտաս» և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Տարեցների միջազգային օրը նշվում է հոկտեմբերի 1-ին: Այն ընդունվել է 1990 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Սկզբնապես այս օրը նշվել է Եվրոպայում, որից հետո տարածվել ԱՄՆ-ում, իսկ 1990-ականների վերջին՝ ամբողջ աշխարհում:  ՄԱԿ-ը երկրներին կոչ է անում ապահովել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ տարեց մարդիկ կկարողանան ոչ միայն ավելի երկար ապրել, այլև վայելել որակյալ, հագեցած, լիարժեք և հաճույք պարգևող կյանք:

Հայերեն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում