Քաղաքականություն

ԵՄ-ին ՀՀ ինտեգրման հարցում մենք չպետք է թույլ տանք, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ. Միրզոյան

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ին ՀՀ ինտեգրման հարցում մենք չպետք է թույլ տանք, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցում  չպետք է թույլ տալ, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանն ասել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։

«Մենք չպետք է թույլ տանք, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ։ Քաղաքականությունն այն ոլորտն է, այն ճանապարհը, որտեղ մենք՝ մեր ժողովուրդները, մեր երկիրը, պետք է որոշումներ կայացնենք։ 

Քաղաքական առումով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի։ Գիտեք, մենք շարունակելու ենք մեր բարեփոխումները, մենք ամրապնդելու ենք մեր ժողովրդավարական ինստիտուտները, մենք բարձրացնելու ենք մեր ապրանքների որակական չափանիշները, որպեսզի ինտեգրումը հնարավոր դառնա։ Վերջիվերջո, որոշումը պետք է լինի քաղաքական։ Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք։ Եթե մերժեք մեզ, այնուամենայնիվ, մենք կունենանք բարեփոխված քաղաքական հաստատություններ, և դրանից նույնպես կշահենք։

Այսպիսով, այո, մենք պետք է լինենք ավելի համարձակ, ավելի քաղաքական և ավելի քիչ բյուրոկրատական»,- նշել է Միրզոյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում