Մշակույթ

Նովոսիբիրսկի արվեստի փառատոնում ելույթ կունենան արտիստներ Հայաստանից, Հունաստանից և Չինաստանից

1 րոպեի ընթերցում

Նովոսիբիրսկի արվեստի փառատոնում ելույթ կունենան արտիստներ Հայաստանից, Հունաստանից և Չինաստանից

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում դեկտեմբերի 4-17-ը կայանալիք Արվեստի 16-րդ միջազգային Սուրբծննդյան փառատոնին կմասնակցեն արտիստներ Հայաստանից, Հունաստանից և Չինաստանից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ի մամուլի կենտրոնում հայտարարել է Նովոսիբիրսկի «Գլոբուս» երիտասարդական ակադեմիական թատրոնի տնօրեն Տատյանա Լյուդմիլինան։

«Մենք միշտ ձգտել ենք, որ փառատոնին մասնակցեն նաև արտասահմանյան թատերախմբեր։ Այսօր ես առաջին անգամ փառատոնի ծրագրում ներկայացնում եմ Սոս Սարգսյանի անվան  «Համազգային» պետական ​​թատրոնը Հայաստանից՝ «Ճարպագունդը» ներկայացմամբ։ Թատրոնն առաջին անգամ է ժամանում Նովոսիբիրսկ, ներկայացումը կլինի հայերեն՝ ենթագրերով», - ասել է Լյուդմիլինան՝ նշելով, որ սպասվում են նաև հյուրեր Հունաստանից և Չինաստանից։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում