Եվրոպա

Զելենսկին առաջարկել է եվրոպական գործընկերների հետ համատեղ օդային վահան ստեղծել ռուսական սպառնալիքների դեմ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին առաջարկել է եվրոպական գործընկերների հետ համատեղ օդային վահան ստեղծել ռուսական սպառնալիքների դեմ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վարշավայի անվտանգության համաժողովում իր ելույթում առաջարկել է եվրոպական գործընկերների հետ համատեղ հակաօդային պաշտպանության հուսալի վահան ստեղծել Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ուկրաինան առաջարկում է Լեհաստանին և մեր բոլոր գործընկերներին կառուցել համատեղ, իսկապես հուսալի վահան ռուսական օդային սպառնալիքների դեմ, և դա հնարավոր է։ Ուկրաինան կարող է հակազդել ռուսական բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին, և եթե մենք միասին գործենք տարածաշրջանում, ապա կունենանք բավարար զենք և արտադրական հզորություններ դրանց համար։ Եթե Ռուսաստանը կորցնի երկնքից հարվածելու ունակությունը, ապա չի կարողանա շարունակել պատերազմը», - ասել է Զելենսկին համաժողովում տեսակապով ելույթի ժամանակ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում