Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Լեհաստանում գործող «Միջազգային հարաբերությունների կենտրոնի» նախագահը քննարկել են համագործակցության ուղիները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Լեհաստանում գործող «Միջազգային հարաբերությունների կենտրոնի» նախագահը քննարկել են համագործակցության ուղիները

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Լեհաստանում գործող «Միջազգային հարաբերությունների կենտրոնի» նախագահ Մալգորզատա Բոնիկովսկայի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, այդ թվում՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում փոխգործակցության հեռանկարները։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ուղեղային կենտրոնի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և այս համատեքստում Հայաստանի՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության տեսլականի շուրջ, անդրադարձ են կատարել TRIPP նախագծին՝ որպես  Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղադրիչի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, եվրոպական անվտանգային միջավայրին, տարածաշրջանային և միջազգային կարևորություն ներկայացնող այլ հարցերի: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում