Պուտինը հանձնարարել է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորակոչել 135 000 մարդու

1 րոպեի ընթերցում

Այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում զինվորական ծառայության կկանչվի 18-ից 30 տարեկան 135 000 մարդ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

Ըստ հրապարակման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիր է ստորագրել 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիներին զինվորական ծառայության կանչելու և  զորակոչով ծառայություն անցնող քաղաքացիներին արձակելու վերաբերյալ։

«2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացնել Ռուսաստանի Դաշնության 18-ից 30 տարեկան 135 հազար այն քաղաքացիների զորակոչ, որոնք պահեստազորում չեն և ենթակա են զինվորական ծառայության 1998 թվականի մարտի 28-ի «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» թիվ 53- ФЗ Դաշնային օրենքին համապատասխան», - ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ հարթակում։

Բացի այդ, հրամանագրին համապատասխան, պետք է իրականացվի զինվորական ծառայությունից այն զինվորների, նավաստիների, սերժանտների և ավագների արձակում, որոնց զինվորական ծառայության ժամկետը լրացել է։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան