Շիրակի մարզում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցի օրը, Շիրակի մարզում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուները, համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության անդամներ այցելել են Գյումրու «Ազատամարտիկների պանթեոն»։ Այցելուները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմահացած ազատամարտիկների շիրիմներին, խնկարկել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ 

«Հինգ տարի է անցել 44-օրյա մղձավանջից, բայց մեր հիշողությունները չեն խամրել։ Մեր հերոսները կռվել են հայրենիքի համար, այս հող ու ջրի համար, Հայաստանի Հանրապետության հարատևության համար, խաղաղության համար։ Մենք դարերով շատ թանկ գին ենք վճարել խաղաղություն ունենալու համար, երկիր ունենալու համար, Հայաստանի անկախ, ինքնիշխան Հանրապետություն ունենալու համար և ամեն անգամ այստեղ գալուց պետք է հիշենք՝ ինչի համար մեր տղաներն ամենաթանկը՝ կյանքն ու արյունը տվեցին, ուրեմն ով ենք մենք, որ մեր քրտինքն ու ջանքերն ափսոսանք մեր երկրի համար։ Մեզ պետք է խաղաղություն, որին այժմ մենք հասել ենք և կամք բոլորիս, որ զարգացնենք մեր հայրենիքն ու առաջ տանենք մեր երկիրը դեպի հավերժություն»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Հայերեն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում