1 րոպեի ընթերցում
«Գավառի մասնակցային բյուջետավորում» գործընթացի շրջանակում Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում երեք խաղահրապարակներ են կառուցվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրը ներկայացրել են բնակիչները, նրանց կողմից իրականացվել է քվեարկություն, և հաղթող ճանաչվելելուց հետո այն ներկայացվել է Գավառ համայնքի ավագանու հաստատմանը և ֆինանսավորվել համայնքի ու պետական բյուջեների կողմից։
Ծրագրի ընդհանուր արժեքը 90 միլիոն 550 հազար դրամ է, որի հիսունյոթ տոկոսը հատկացվում է համայնքի, քառասուներեք տոկոսը՝ պետական բյուջեի կողմից։
Խաղահրապարակների կառուցման արդյունքում տարածքը կունենա անվտանգ, ժամանակակից մարզահրապարակներ ու ժամանցի գոտիներ:
Խաղահրապարակները կծառայեն որպես ֆուտբոլի ու բասկետբոլի, սիրողական այլ մարզաձևերի խաղադաշտեր, փոքրերի ու մեծահասակների մարզվելու և ժամանցի տարածքներ։
Շինարարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։