Մարզեր

Գավառում Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում խաղահրապարակներ են կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գավառում Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում խաղահրապարակներ են կառուցվում

«Գավառի մասնակցային բյուջետավորում» գործընթացի շրջանակում Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում  երեք խաղահրապարակներ են կառուցվում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  ծրագիրը ներկայացրել են բնակիչները, նրանց կողմից իրականացվել է քվեարկություն, և հաղթող ճանաչվելելուց հետո այն ներկայացվել է Գավառ համայնքի ավագանու հաստատմանը և ֆինանսավորվել համայնքի ու պետական բյուջեների կողմից։

Ծրագրի ընդհանուր արժեքը 90 միլիոն  550 հազար դրամ է, որի հիսունյոթ տոկոսը հատկացվում է համայնքի, քառասուներեք տոկոսը՝ պետական բյուջեի կողմից։

Խաղահրապարակների կառուցման արդյունքում տարածքը կունենա անվտանգ, ժամանակակից մարզահրապարակներ ու ժամանցի գոտիներ:

Խաղահրապարակները կծառայեն որպես ֆուտբոլի ու բասկետբոլի, սիրողական այլ մարզաձևերի  խաղադաշտեր, փոքրերի ու մեծահասակների մարզվելու և ժամանցի տարածքներ։ 

Շինարարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում