Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած Տրանսատլանտյան ընթրիքին

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած Տրանսատլանտյան ընթրիքին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած Տրանսատլանտյան ընթրիքին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը, Տրանսատլանտյան ընթրիքին մասնակցել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասիսը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ 

Նշվում է, որ Ռուբիոն ընդգծել է Տրանսատլանտյան գործընկերության կարևորությունը խաղաղության պահպանման և բարգավաճման հասնելու գործում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական հանձնառությունը պաշտպանական ծախսերը ավելացնելու վերաբերյալ՝ զսպման մեխանիզմներն ուժեղացնելու համար, և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու համար շարունակական դիվանագիտական ​​​​ներգրավվածության կարևորությունը։ 

Մարկո Ռուբիոն խոսել է նաև Չինաստանի ազդեցության մասին՝ նշելով դրան դիմակայելու անհրաժեշտությունը։ Ռուբիոն նաև կարևորել է համագործակցությունը՝ Մերձավոր Արևելքում կայունության հասնելու ուղղությամբ, այդ թվում ապահովելով, որպեսզի Իրանը երբեք չկարողանա միջուկային զենք ստանալ կամ ստեղծել։ 

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումը Հայաստանին և Ադրբեջանին երկարատև խաղաղության ուղու վրա դնելու հարցում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում