Աշխարհ

Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն Ուկրաինայում հնարավոր են հրադադարի դեպքում

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն Ուկրաինայում հնարավոր են հրադադարի դեպքում

Ուկրաինան կարող է նախագահական ընտրություններ անցկացնել, եթե հրադադար կնքվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Fox News-ին տված հարցազրույցում։

«Մեզ անհրաժեշտ է անվտանգություն ընտրությունների համար։ Նույնիսկ, եթե մեր սահմանադրության տեսակետից դա դժվար է, այնուամենայնիվ, եթե հրադադար լինի, մենք կարող ենք ընտրություններ անցկացնել։ Իհարկե,  գործընկերների աջակցությամբ։ Մեզ անվտանգություն է անրաժեշտ», - ասել է նա: 

Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2023 թվականի հոկտեմբերի վերջին, իսկ նախագահի ընտրությունները՝ 2024 թվականի մարտին:Սակայն, պատերազմի պատճառով հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ չեն անցկացվում ոչ խորհրդարանական, ոչ էլ նախագահական ընտրություններ։     

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում