Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակման գործում առաջընթացի մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն  և նրա դաշնակիցները նշանակալի առաջընթաց են գրանցել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մշակման գործում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝  ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հանձնարարել է աշխատել անվտանգության երաշխիքների վրա։ 

Ռուբիոն նշել է, որ Ալյասկայում հանդիպումից կարճ ժամանակ անց եվրոպացի առաջնորդները ժամանել են Վաշինգտոն, որի շրջանակներում  համաձայնություն է ձեռք բերվել աշխատել հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա։ 

«Մենք անհավանական առաջընթաց ենք գրանցել դրա համար հիմքեր դնելու գործում և սա կլինի բանալին ցանկացած բանակցություններում», - հավելել է Ռուբիոն։

 

 

Հայերեն

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ