Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով սեպտեմբերի 23-ին 26 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 23-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 26 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) խոսնակը հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում տեղահանվածների համար անվտանգ տեղ չկա, և որ օդային հարվածները թիրախավորում են անկլավի բոլոր մասերը։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցները փակման եզրին են։ Նախարարությունն ընդգծել է հիվանդանոցներին վառելիք մատակարարելու անհրաժեշտությունն՝ աղետից խուսափելու համար։

Իսրայելի բանակը հաստատել է Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի հետ մարտերում իսրայելցի զինվորականի զոհվելու փաստը։ 

Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 911 իսրայելցի զինվորական։

Տեղեկություններ են հաղորդվում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է ամբողջությամբ փակել Արևմտյան ափը Հորդանանի հետ կապող ան-Նաբի կամրջի անցակետը՝ մինչև հետագա ծանուցում։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) հայտնել էր, որ իսրայելական ուժերը Արևմտյան ափում խստացրել են տեղաշարժի և մուտքի սահմանափակումները։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 65382 հազարի, վիրավորվել է  166985 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը