Միացյալ Նահանգներ

Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի ավտոշարասյունը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի ավտոշարասյունը

Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոշարասյունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահն իջել մեքենայից և զրուցում Նյու Յորքի ոստիկանության աշխատակցի հետ, որը նրան տեղեկացնում է, որ ճանապարհը փակ է, քանի որ այդտեղով պետք է անցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը։ 

Էմանուել Մակրոնը զանգահարել  է ԱՄՆ նախագահին և խնդրել բացել ճանապարհը։ 

Ես սպասում եմ փողոցում, որովհետև ամեն ինչ փակ է Ձեզ համար»,- ԱՄՆ նախագահին ասել է Մակրոնը։  

Տեսանյութից նաև երևում է, որ Մակրոնը Թրամփին զանգահարելուց հետո, այնուամենայնիվ, ոտքով է շարունակել ճանապարհը՝ այդ ընթացքում նաև շփվելով և լուսանկարվելով փողոցում գտնվող մարդկանց հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում