Միացյալ Նահանգներ

Պուտինն ԱՄՆ-ին առաջարկել է երկարաձգել միջուկային զենքի վերահսկման շուրջ պայմանագրի գործողությունը

2 րոպեի ընթերցում

Պուտինն ԱՄՆ-ին առաջարկել է երկարաձգել միջուկային զենքի վերահսկման շուրջ պայմանագրի գործողությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է մեկ տարով երկարաձգել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Ռազմավարական հարձակողական զինատեսակների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, եթե Վաշինգտոնն անի նույնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ Պուտինը հայտարարել է, որ դա արդյունավետ կլինի, եթե ԱՄՆ-ն փոխադարձ քայլի գնա: 

«Կարծում եմ, որ ռուսական նախաձեռնության իրականացումը կարող է էական ներդրում դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առարկայական ռազմավարական երկխոսության համար նպաստավոր մթնոլորտի ստեղծման գործում», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ սպառազինությունների վերահսկման ոլորտում ռուս-ամերիկյան հարաբերությունների համակարգը ներկայում ամբողջությամբ փլուզվել է, և աշխարհում ռազմավարական կայունությունը շարունակում է վատթարանալ։

Ռազմավարական հարձակողական զինատեսակների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը կնքվել է 2010 թվականին, դրա ժամկետն ավարտվում է 2026 թ. փետրվարի 5-ին: Փաստաթղթով նախատեսվում է տեղակայված ռազմավարական միջուկային զինանոցների փոխադարձ կրճատում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում