Ռիո դե Ժանեյրոյում ավելի քան 40 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիաների

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 40 հազար մարդ սեպտեմբերի 21-ին ակցիայի է դուրս եկել Բրազիլի Ռիո դե Ժանեյրո քաղաքի փողոցներ՝ բողոքելու խորհրդարանականների անձեռնմխելիության ընդլայնման և 2023 թվականի հունվարի 8-ի անկարգություններին մասնակցած անձանց համար համաներման նախագծի վերաբերյալ սահմանադրական ուղղման դեմ: 

«Սան Պաուլուի համալսարանի հետազոտողների հաշվարկների համաձայն՝ Կոպակաբանա լողափում հավաքվել է 41,8 հազար մարդ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Metropoles պարբերականի կայքում։

Բողոքի մասնակիցները հանդես են եկել այն որոշումների դեմ, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են պատգամավորների պալատի կողմից։ Նոր որոշման համաձայն բարդանալու է խորհրդարանականների նկատմամբ քրեական գործերի հարուցումը։ Մեկ այլ նախագծով նախատեսվում է պետական ​​հեղաշրջման փորձի համար դատապարտյալների պատժի մեղմացում։ 

Ռիո դե Ժանեյրոյում հանրահավաքն անցկացվել է երաժշտական ​​համերգի ձևաչափով, որին մասնակցում էին հայտնի բրազիլացի արտիստներ, որոնք կատարել են քաղաքական ենթատեքստով երգեր և կոչ են արել պահպանել ժողովրդավարությունը։

Նմանատիպ հանրահավաքներ են անցկացվել Բրազիլի բոլոր տարածաշրջանային կենտրոններում, այդ թվում՝ Սան Պաուլուում, Բելու Օրիզոնտիում, Սալվադորում, մայրաքաղաք Բրազիլիայում և այլ քաղաքներում։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով