Ամասիա համայնքում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Կատարվող աշխատանքների  մեծ մասը կյանքի է կոչվում սուբվենցիոն ծրագրերի միջոցով՝ պետություն-համայնք համագործակցության ձևաչափով։

Վերջին տարիներին Ամասիա համայնքի Աղվորիկ, Արդենիս, Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ և Շաղիկ գյուղերում արդեն տեսանելի են փոփոխությունները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, 2018 թվականից մինչ օրս Ամասիա համայնքում իրականացվել է շուրջ 550 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 289.1 միլիոնը պետական համաֆինանսավորումն է։

Համայնք կատարած այցի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է պետության դերը՝ մարզի հեռավոր գյուղերում իրավիճակի բարելավման հարցում։ «Ես գիտեմ, որ տարիներ շարունակ ձեր հոգսերի ու խնդիրների հետ մենակ եք մնացել, սակայն վերջին տարիներին ՀՀ կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի պետական աջակցությունն ու ներդրումները հասանելի լինեն ամենահեռավոր գյուղերում անգամ։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվում են բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր, հենց Ամասիայի տարածաշրջանի մի շարք բնակավայրերում առանձին տնտեսություններ, օգտվելով գյուղատնտեսության աջակցության տարբեր ծրագրերից, կարողացել են ընդլայնել տնտեսությունները»,-նշել է Դավիթ Առուշանյանը՝ վստահեցնելով, որ խնդիրների լուծման ճանապարհով քայլ առ քայլ են առաջ գնալու, և այդ ճանապարհին պատրաստ է աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ 

Հայերեն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում