Մերձավոր Արևելք

Սիրիան մինչև 2025-ի վերջ անվտանգային և ռազմական համաձայնագրեր կկնքի Իսրայելի հետ. AFP

2 րոպեի ընթերցում

Սիրիան մինչև 2025-ի վերջ անվտանգային և ռազմական համաձայնագրեր կկնքի Իսրայելի հետ. AFP

Սիրիան մինչև 2025 թվականի վերջ անվտանգության և ռազմական ոլորտներում մի քանի համաձայնագրեր կկնքի Իսրայելի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Agence France-Presse (AFP)-ին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան, ում անունը չի նշվում։

«Իսրայելի հետ բանակցություններում առաջընթաց կա»,- նշել է նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ տարեվերջին սպասվում է մի քանի համաձայնագրի ստորագրում։

«Առաջին հերթին դրանք կլինեն անվտանգության և ռազմական ոլորտի համաձայնագրեր»,- ասել է նա՝ ընգծելով, որ ուշադրության կենտրոնում կլինի «Իսրայելի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում դադարեցնելու համաձայնագիրը»։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան հայտարարել էր, որ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագիրն «անհրաժեշտություն» է։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին Վաշինգտոնում այս շաբաթ կհանդիպի ամերիկացի օրենսդիրների հետ՝ քննարկելու իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մնացած պատժամիջոցների վերացումը: Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հայտնել է, որ ինքն այլ սենատորների հետ ալ-Շիբանիին կհանդիպի սեպտեմբերի 18-ին։ Գրեհեմը հայտնել է նաև, որ կաջակցի պատժամիջոցների վերացմանը, եթե Սիրիան պաշտոնապես հայտարարի Իսրայելի հետ անվտանգային հարցերի շուրջ համաձայնության ուղղությամբ շարժվելու մասին, ինչպես նաև միանա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ կոալիցիային։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում