Եվրոպա

Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում գործադուլի պատճառով հասարակական տրանսպորտի աշխատանքն իրականացվում է խափանումներով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին սեպտեմբերի 18-ին հաղորդել է BFM հեռուստաալիքը:

Մասնավորապես, տրամվայների և ավտոբուսների աշխատանքը սահմանափակված է Լիոնում, Բորդոյում և Նանտում։

Փարիզում նույնպես խնդիրներ են դիտվում գնացքների երթևեկության հետ կապված։

Մարսելում ցուցարարները շրջափակել են Eurolinks զենքի արտադրության գործարանը: Այս մասին X սոցցանցում հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գաբրիել Կատալան:

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ գործադուլի և դրա հետ կապված բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոնը ապահովելու համար կներգրավվի 80 հազար ոստիկան ու ժանդարմ, ինչպես նաև զրահատեխնիկա ու անօդաչու թռչող սարքեր։

Երկրում արդեն ձերբակալվել է հիսունհինգ մարդ, որոնցից յոթը՝ Իլ դե Ֆրանսում: 

Արհմիությունները կոչ են արել ֆրանսիացիներին սեպտեմբերի 18-ին դուրս գալ փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու մինչև վերջերս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ֆրանսուա Բայրուի կողմից ներկայացված բյուջետային միջոցառումների առնչությամբ։ Սեպտեմբերին Բայրուին անվստահության քվե հայտնեցին, ինչից հետո նա հրաժարական տվեց։ Կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց  պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում