Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական գյուղեր և ձերբակալել 4 քաղաքացու

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը սեպտեմբերի 17-ին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի շրջանի երեք գյուղ և մի քանի տներում խուզարկություններ իրականացնելուց հետո ձերբակալել են չորս քաղաքացու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Բացի այդ, Դարաայի և Կունեյտրայի նահանգներում նկատվել են ցածր բարձրությամբ թռիչքներ իրականացնող իսրայելական ռազմական անօդաչու թռչող սարքեր։

Սիրիան բազմիցս դատապարտել է Իսրայելի հարձակումները՝ կոչ անելով միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ընդունել դրանք կանխելու համար։

Axios լրատվական հարթակը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հաղորդում է, որ Իսրայելը Սիրիային առաջարկ է ներկայացրել, որը նպատակ ունի փոխարինել 1974 թվականի անջատման համաձայնագիրը։

Համաձայն առաջարկի՝ նախատեսվում է սիրիական կողմում բուֆերային գոտու ընդլայնում երկու կիլոմետրով, որտեղ արգելվում է ռազմական ուժերի կամ ծանր զենքի առկայություն և թույլատրվում է միայն ոստիկանության և ներքին անվտանգության ուժերի տեղակայումը։ Բացի այդ, առաջարկվում է սահմանել արգելված թռիչքային գոտի սիրիական ինքնաթիռների համար: Դրա դիմաց Իսրայելն առաջարկում է աստիճանաբար դուրս գալ Սիրիայում վերջին ամիսներին զբաղեցրած տարածքներից՝ պահպանելով իր ռազմավարական դիրքը Հերմոն լեռան գագաթին։

Ըստ հրապարակման՝ Սիրիան դեռ չի արձագանքել այս առաջարկին, որը ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ։

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ Ըստ հրապարակումների՝ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ