ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 16-ի նիստում անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, նիստում որոշվել է.
- Քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75%
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: