Մասնագետները քննարկել են հակակոռուպցիոն հանցագործություններին վերաբերող ուղեցույցները

3 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանների դատավորների համար նախատեսված «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դատական քննության ուղեցույց»-ի և «Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատական քննության ուղեցույց»-ի նախաավարտական տարբերակները քննարկել են աշխատաժողովի ընթացքում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտից, Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ի ջանքերով «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ստեղծված այս ուղեցույցները վերջնական քննարկումից հետո վերախմբագրվելու են և հանձնվելու Հակակաոռուպցիոն դատարանի դատավորներին՝ որպես աշխատանքային ձեռնարկ։ 

Հանդիպմանը Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը շեշտել է, որ ուղեցույցների մշակումը բխում է ՀՀ կառավարության «Հակակոռուպցիոն ռազմավարությամբ» ստանձնած պարտավորություններից։ Նման ձեռնարկներ ունենալու հարցում նա կարևորել է միջազգային համագործակցությունը։ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանն էլ ընդգծել է ուղեցույցների դերը՝ նշելով, որ դրանք կօգնեն դատավորներին միջազգային և ներպետական հակակոռուպցիոն իրավական ակտերի բովանդակությանն օպերատիվ հասանելիություն ապահովելու հարցում։ Ուղեցույցների հեղինակ, փորձագետ Արա Ղազարյանը մասնակիցների քննարկմանն է ներկայացրել դրանց նախնական տարբերակները՝ նշելով, որ դիտարկումներն ու առաջարկությունները հաշվի են առնվելու ուղեցույցների վերջնական խմբագրման փուլում։ 

Ըստ աղբյուրի՝ ոչ ակադեմիական ձևաչափով մշակված ուղեցույցներում ի մի են բերված «փողերի լվացմանը», կոռուպցիոն բնույթի մյուս հանցագործություններին, ապօրինի գույքի բռնագանձմանը վերաբերող իրավական ակտերի աղբյուրները, որոնք միտված են դատավորների աշխատաժամանակը խնայելուն։ Ուղեցույցներում դատավորները կարող են գտնել նաև համեմատական իրավունքին վերաբերող ուսումնասիրություններ, որոնք դատական ակտի կազմման հարցում օժանդակ նշանակություն կունենան։ 

Քննարկմանը մասնակցում էին հակակոռուպցիոն դատարանների դատավորներ, Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ։

Նշվում է, որ ուղեցույցների մշակումը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբեր:

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները