Ռաֆայել Գրոսին հանդիպել է «Ռոսատոմ»-ի ղեկավարի հետ
1 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Վիեննայում ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսի 69-րդ կանոնավոր նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի պետական ատոմային կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրոսին հայտնել է X միկրոբլոգի իր գրառման մեջ։
Just opened the Russian Federation’s exhibit by ROSATOM at #IAEAGC. The booth highlights 🇷🇺’s contributions to nuclear energy, from technology development to international cooperation. pic.twitter.com/gwFumakSQI
— Rafael Mariano Grossi (@rafaelmgrossi) September 15, 2025
Կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Զապորոժյեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության ապահովման հարցերը։
«ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսի ժամանակ հանդիպել եմ «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ և մտքեր փոխանակել միջուկային էներգիայի հզորության և միջուկային անվտանգության վերաբերյալ Զապորոժյեի ԱԷԿ-ում, որտեղ ԱԷՄԳ-ն մշտական ներկայություն ունի 2022 թվականի սեպտեմբերից»,- գրել է նա։
ԱԷՄԳ ղեկավարը նշել է, որ անհամբերությամբ սպասում է հաջորդ շաբաթ Մոսկվա կայանալիք իր այցին։