Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերն արևելյան թև ուղարկելու մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ամրապնդեն դաշինքի արևելյան թևը և մեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել է գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում:

«Ռուսաստանը պետք է իմանա, որ մենք միշտ կպատասխանենք», - ասել է նա՝ մեկնաբանելով անօդաչու թռչող սարքերի միջադեպերը Լեհաստանում և Ռումինիայում: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի համար կարևոր է բարելավել իր պաշտպանական հնարավորությունները դաշինքի սահմաններում: «Իսկ դա ամենից առաջ նախատեսում է հակաօդային պաշտպանություն, որն ի վիճակի կլինի ավելի լավ և արագ արձագանքել: Դրա համար մենք պաշտպանական համակարգեր ունենք Հունաստանում և Իսպանիայում: Մենք պետք է մտածենք, որ հնարավոր է, դրանք ուղղակիորեն ուղարկենք ՆԱՏՕ-ի արևելյան թև», - ասել է Վադեֆուլը:

Սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է դաշինքի արևելյան թևի օդային տարածության պաշտպանության համար «Արևելյան ժամապահ» (Eastern Sentry) գործողության մեկնարկի մասին: Գործողությունը  սկսվել է պաշտոնական Վարշավայի խնդրանքով՝ անօդաչու թռչող սարքերի միջադեպի կապակցությամբ:

Հայերեն Русский

Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ստեփանավան քաղաքում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»