Ադրբեջան

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը քննադատել է Ադրբեջանին իսրայելական ռաբբիների գագաթնաժողով կազմակերպելու համար

1 րոպեի ընթերցում

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը քննադատել է Ադրբեջանին իսրայելական ռաբբիների գագաթնաժողով կազմակերպելու համար

Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն դատապարտել է տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանում իսրայելական ռաբբիների գագաթնաժողով է անցկացվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ Վելայաթին գագաթնաժողովի անցկացումը որակել է ցնցող հակաիսլամական քայլ, զարմանք և ափսոսանք հայտնել՝ ընդգծելով, որ հուսով է՝ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ 

«Սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի կառավարությունը նման խախտում է կատարում, որը խաթարում է իսլամը և շիիզմի համաշխարհային հեղինակությունը», – գրել է նա։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովի նպատակը կարող է լինել Աբրահամի համաձայնագրերի գործողության երկարաձգումը և, հնարավոր է, Ադրբեջանին այդ գործընթացում ներգրավելը։ Նա նաև կասկածի տակ է դրել Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ՝ վկայակոչելով մահմեդական երկրների դեմ իսրայելական քաղաքականությունը։

«Ադրբեջանի և Կովկասի նախանձախնդիր ժողովուրդը դժգոհ կլինի այդ հակաիսլամական ակցիայից, և այդ իռացիոնալ քայլը, ի վերջո, վնաս կհասցնի հենց Ադրբեջանին», – եզրափակել է Վելայաթին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում