Աշոցքում շարունակվում են լայնածավալ շինարարական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Աշոցք համայնքում ակտիվ փուլում են ենթակառուցվածքային ու սոցիալական նշանակության շինարարական ծրագրերը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համայնքի Աշոցք բնակավայրում վերջին տարիներին սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են շուրջ 515 մլն 91 հազար դրամի ընդհանուր բյուջեով աշխատանքներ, իսկ կապիտալ ներդրումները կազմել են ավելի քան 98 մլն դրամ։ Այս ծրագրերի արդյունքում բարելավվել են ներհամայնքային ճանապարհները, բակային տարածքները: Կրթական ոլորտում մեկնարկել են մի շարք խոշոր նախագծեր։

Բավրայում շինարարական ակտիվությունը առավել ընդգծված է կապիտալ ծրագրերի շրջանակում։ Այստեղ իրականացված սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 97 մլն դրամ, մինչդեռ կապիտալ ներդրումների ծավալը հասել է ավելի քան 1 միլիարդ 212 միլիոն դրամի։ Այս բնակավայրում ընթացքի մեջ է նոր կրթահամալիրի կառուցումը՝ նախատեսված 144 աշակերտի համար։

Գոգհովիտում թեև ներդրումների ծավալը համեմատաբար համեստ է, սակայն ծրագրերը կարևորությամբ չեն զիջում այլ բնակավայրերի ծրագրերին։ Այստեղ սուբվենցիոն ծրագրերի բյուջեն կազմել է մոտ 19 մլն 811 հազար դրամ, իսկ կապիտալ ներդրումներով աշխատանքներին ուղղվել է շուրջ 10 մլն 631 հազար դրամ։ Ծրագրերն ուղղված են համայնքի ճանապարհային պայմանների բարելավմանը։

Մուսայելյանում ևս իրականացվել են նշանակալի աշխատանքներ։ Համայնքը ստացել է շուրջ 10 մլն դրամի սուբվենցիոն աջակցություն։

Հայերեն

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին