Առաջարկվում է Սևանա լճից լրացուցիչ 30 մլն խմ ջրառ իրականացել

2 րոպեի ընթերցում

Տարվա չոր եղանակով պայմանավորված՝ գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար առաջարկվում է Սևանա լճից նախատեսված 170 մլն խմ ջրառն ավելացնել 30 մլն խմ-ով՝ այսպիսով իրականացնելով 200 մլն խմ ջրառ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: 

«Նախագծով առաջարկվում է 2025թ-ին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը 170 մլն խմ-ից ավելացնել մինչև 200 մլն խմ: Տևական շոգ և չոր եղանակով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորածից վաղ՝ ջրբացթողումներ նախորդ տարվա համեմատ շուրջ 10 օր»,-ասաց Խուդաթյանը: 

Այս տարվա սեպտեմբերի 10-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը կազմել է 225 մլն խմ, ինչը 2024թ նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է շուրջ 140 մլն խմ-ով:

«Մենք ևս՝ ինչպես բոլորը, մտահոգ ենք Սևանա լճի պահպանության հարցով որպես ռազմավարական ջրային պաշար, սակայն Արարատյան դաշտի ինտենսիվ ոռոգվող հողատարածքներում այլ ջրաղբյուրների բացակայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված փոփոխությունը»,-վստահեցրեց նախարարը:

Նախագիծն ԱԺ նիստում քննարկվում է հրատապ ռեժիմով: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի 24-ժամյա ռեժիմով: 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը