Մարզեր

Արթիկում անցկացվել է հակածխախոտային իրազեկման արշավ

2 րոպեի ընթերցում

Արթիկում անցկացվել է հակածխախոտային իրազեկման արշավ

ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 12-ին, «Հանրային առողջության պահպանման և ծխելու դեմ պայքարի միջոցառումների» շրջանակում, Հայաստանի մանուկների հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Արթիկ համայնքում իրականացրել է հակածխախոտային հանրային իրազեկման արշավ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արշավի շրջանակում մասնակիցները երթով անցել են Արթիկի «Սասունցի Դավիթ» և «Ղարիբջանյան» փողոցներով՝ ուղղվելով դեպի քաղաքի «Ազատության» հրապարակ։

Միջոցառմանը մասնակցել են Արթիկի դպրոցների աշակերտները, ինչպես նաև համայնքային ենթակայության մանկապատանեկան կենտրոնների սաները, ովքեր հրապարակում հանդես են եկել ելույթներով։

«Ազատության» հրապարակում կազմակերպվել են մարզական խաղեր, գործել են տեղեկատվական տաղավարներ, ներկայացվել են առողջ ապրելակերպին նվիրված մի շարք նախաձեռնություններ։ Դրանք նպատակ են ունեցել ընդգծել առողջ կենսակերպի կարևորությունը և ցույց տալ այն առավել հասանելի ու գրավիչ դարձնելու ուղիները։

Միջոցառման ընթացքում Արթիկի համայնքապետի տեղակալ Արման Աջամօղլյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ ընդգծելով, որ առողջ ապրելակերպի ձևավորումը պետք է սկսել մանկուց և խթանել նմանատիպ միջոցառումներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում