Քաղաքականություն

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։

Դեսպանները ողջունել են վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես վճռորոշ քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի բարեփոխումների օրակարգին և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում