Եվրոպա

Ֆրանսիայում բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 200 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 200 հազար մարդ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Ռետայոն հայտարարել է, որ շուրջ 200 հազար մարդ է մասնակցել սեպտեմբերի 10-ի զանգվածային ցույցերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ouest-France պարբերականը։

Զանգվածային ցույցերի ընթացքում փակվել էին ճանապարհներ, դադարեցվել էր ձեռնարկությունների ու հաստատությունների աշխատանքը։ Ցույցերի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել Ֆրանսիայի կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ։ 

Le Figaro-ն հաղորդել է Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներն այն մասին, որ ցույցերի ընթացքում բախումների հետևանքով տուժել է 34 ոստիկան ու ժանդարմ։ Ձերբակալվել է մի քանի հարյուր մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում