Հայաստան

COP-17 համաժողովը կանցկացվի «Մերիդիան» կենտրոնում

2 րոպեի ընթերցում

COP-17 համաժողովը կանցկացվի «Մերիդիան» կենտրոնում

Գործադիրը սեպտեմբերի 11-ի նիստում հավանության արժանացրեց Կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: 

«Այդ նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ–ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։

Միջոցառումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում և 5775.0 մլն դրամը կուղղվի «COP 17» համաժողովի կազմակերպմանը։ Գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա` ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- գրել է նախարարը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել են «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ դիտարկելու կենտրոնի ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալու համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկներին։

COP-17 համաժողովը Հայաստանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում