Մեխիկոյում բենզին տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Մեխիկո քաղաքի հարավ-արևելքում գտնվող մայրուղու  վրա բենզին տեղափոխող բեռնատարը շրջվել է, բռնկվել և պայթել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 90 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ հայտնել է Մեխիկոյի քաղաքապետ Կլարա Բրուգադան։

Բեռնատարի պայթյունի ու հրդեհի հետևանքով բամզաթիվ մեքենաներ են վնասվել։ 

Միջադեպն այս շաբաթ Մեքսիկայի մայրուղիներում տեղի ունեցած երկրորդ խոշոր վթարն է։

Հայերեն