Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարության և Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակում քննարկվել են Պետական հատվածի արդիականացման ծրագրի ընթացքը և թվայնացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարության և Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակում քննարկվել են Պետական հատվածի արդիականացման ծրագրի ընթացքը և թվայնացման հնարավորությունները

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ Արման Վաթյանի և Խուրամ Ֆարուկի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման հարցերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՊՀԱԾ4 ծրագրի ընդհանուր առաջընթացին՝ 2025 թվականի ապրիլին իրականացված առաքելությունից հետո, ճանապարհային քարտեզի ընթացիկ կարգավիճակին, ինչպես նաև նախորդ առաքելության ընթացքում համաձայնեցված գործողությունների կատարմանը։

Քննարկվել են նաև թվային ենթակառուցվածքների զարգացման, կիբեռանվտանգության, տվյալների քարտեզագրման և դասակարգման գործընթացների, ամպային ծառայությունների կիրառման հնարավորությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ծրագրի արդյունավետ իրականացման համար նախատեսվող հաջորդ քայլերը։

Նախարարի առաջին տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը պետական հատվածի արդյունավետության բարձրացման և թվայնացման գործընթացների խթանման գործում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում