ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահի հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից,, հիշեցնելով, որ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնի շրջանակում սահմանվել էր Վիլյամ Սարոյանի անվան կարճ արձակի անվանակարգ, որի հաղթողը նվեր է ստացել Վիլյամ Սարոյանի բնօրինակ գունանկարներից մեկը: Հիմնադրամը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ևս իրականացրել են «Սարոյանական գույներ. բառերից անդին» միջազգային ցուցադրությունը, որը ներկայացնում է Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները:

Ողջունելով հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է համատեղ ջանքերը մեծանուն հայի՝ Վիլյամ Սարոյանի ժառանգությունը պահպանելու, տարածելու և հանրահռչակելու ուղղությամբ:

«Վիլյամ Սարոյան արվեստագետն իր անցած ճանապարհով, թողած հետքով ու ժառանգությամբ ուղենշային դեր ունի մերօրյա երիտասարդների համար: Նա իր կերպարով ապացուցում է, որ ամեն ինչ հնարավոր է իրագործել՝ հավատալով երազանքին: Մեր խնդիրն է՝ նրան ըստ պատշաճի հանրահռչակելով՝ ոգևորել երիտասարդներին և բացահայտել նոր տաղանդներ, խթանել գրահրատարակչական ոլորտը»,- ասել է Դանիել Դանիելյանը: 

«Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ տպավորված է Գրքի երևանյան փառատոնի և ԳԱԹ-ում բացված ցուցադրության շրջանակում թիմային համագործակցությամբ, ինչը մատնանշում է արվեստի միասնական տեսլականը:

Անդրադառնալով Գրքի միջազգային փառատոնին՝ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ տարեցտարի այն իր մասշտաբներն ընդլայնում է ոչ միայն միջազգային հարթակներում՝ ընդգրկելով նոր գործընկերների, այլև ՀՀ մարզերում՝ մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում: 

Փառատոնը 2025 թվականի սեպտեմբերի 28-ին կանցկացվի Շիրակի մարզում, իսկ հեկտեմբերի 4-ին՝ Սյունիքի մարզում:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ