Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ ներկայացրեց առաջիկա օրերին Թուրքիայի ներկայացուցչի հետ նախատեսվող հանդիպումից

3 րոպեի ընթերցում

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ առաջիկա օրերին նախատեսվող հանդիպման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ հանդիպմանը քննարկվելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ օրակարգը։

«Կքննարկվեն այն քայլերը, որ արվել են մինչ այս, և այն քայլերը, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Գիտեք, որ մի քանի թեմա է եղել քննարկման այս տարիների ընթացքում։ Վերջին մեր հանդիպումից հետո հանդիպում տեղի ունեցավ Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերը քննարկելու շուրջ։ Այս ամբողջ սպեկտրը կքննարկվի։ Գիտեք նաև, որ թեմա կա Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ, իսկ ընդհանուր գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է»,– ասաց Ռուբինյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական գործընթացում արձանագրված համաձայնությունները կարող են ազդակ դառնալ հայ-թուրքական հարաբերություններում գործնական քայլերի համար, Ռուբինյանը պատասխանեց, որ վաշինգտոնյան հռչակագիրը շատ կարևոր իրադարձություն էր, որը միանշանակ կազդի տարածաշրջանային գործընթացների վրա դրական կերպով և ընդհանրապես տարածաշրջանից դուրս գործընթացների վրա ևս։ 

«Այս առումով, այո, մենք լավատեսական ենք տրամադրված»,- ընդգծեց Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը, Ռուբինյանը նշեց, որ սահմանի բացման մասին է հենց այս ամբողջ գործընթացը։

«Այն վերաբերում է Թուրքիա–Հայաստան փակ սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Բնականաբար,  քննարկումներն էլ հիմնականում սրա մասին են։ Ճիշտ եք, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանի բացման պայմանավորվածությունը չի իրագործվել մինչ այս պահը՝ ոչ մեր մեղքով։ Բայց մենք հույս ունենք, որ այն կիրագործվի»,- եզրափակեց Ռուբինյանը։

Քաղաքականություն

Առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը

 

Հայերեն English Español Français ქართული Русский Türkçe 中文

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը