Եվրոպա

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները վարչապետին վստահություն հայտնելու քվեարկություն կիրականացնեն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները վարչապետին վստահություն հայտնելու քվեարկություն կիրականացնեն

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում սեպտեմբերի 8-ին օրենսդիրները կմասնակցեն վարչապետ Ֆրանսուա Բայրուի հանդեպ վստահության քվեարկությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բայրուն օգոստոսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում կկայանա կառավարության վստահության շուրջ քվեարկություն։ Դրա նպատակն է՝ ստանալ մանդատ ժողովրդականություն չվայելող տնտեսական բարեփոխումներն անցկացնելու համար, որոնք նախատեսում են խիստ խնայողություններ պետական ​​բյուջեի դեֆիցիտը կրճատելու նպատակով։

Վարչապետի մտահղացմամբ, անհրաժեշտ է պարզաբանել քաղաքական ուժերի վերաբերմունքը նրա տնտեսական ուղեգծի նկատմամբ։ Անվստահության քվեի դեպքում կառավարությունը հրաժարական կտա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում