Սպորտ

YoYo-ն իրականացրել է ֆուտբոլային չելենջ իր օգտատերերի համար

2 րոպեի ընթերցում

YoYo-ն իրականացրել է ֆուտբոլային չելենջ իր օգտատերերի համար

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը «YoYo» բջջային հավելվածի գործարկման շրջանակում օրերս կազմակերպել էր ֆուտբոլային չելենջ  Հայկ Ֆրիսթայլի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ «YoYo»-ն էլեկտրոնային դրամապանակ է՝ նախատեսված 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։ 

Ֆուտբոլային չելենջին մասնակցել են հավելվածի տաս ակտիվ օգտատերեր։ Բոլոր մասնակիցներն ստացել են բրենդավորված նվերներ, իսկ գլխավոր մրցանակը՝  PlayStation 5-ը, բաժին է հասել մրցույթի հաղթողին։ 

«YoYo» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս երեխաներին և դեռահասներին կատարել անկանխիկ, անհպում  վճարումներ 22.000+ վաճառակետերում և մի շարք օնլայն հարթակներում, որտեղ Ֆասթ Շիֆթը հասանելի է որպես վճարամիջոց։ Էլեկտրոնային դրամապանակը նաև ծնողական վերահսկողության ապահով միջոց է։

Ֆասթ Շիֆթը շարունակաբար խթանում է առողջ ու ակտիվ ապրելակերպը՝ միաժամանակ նպաստելով երեխաների ֆինանսական գրագիտության զարգացմանը։

«YoYo» էլեկտրոնային դրամապանակը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ 

Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում