Մարզեր

Արթիկ համայնքի հինգ բնակավայր կունենա կանոնավոր ջրամատակարարում

1 րոպեի ընթերցում

Արթիկ համայնքի հինգ բնակավայր կունենա կանոնավոր ջրամատակարարում

Արթիկի համայնքի հինգ բնակավայր այսուհետ կունենա կանոնավոր ջրամատակարարում։ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվում են «Արթիկ համայնքի հինգ բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ» նախագիծը։

Արթիկի համայնքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ ծրագրով նախատեսվում է փոխարինել հին և մաշված ստորգետնյա խողովակները՝ տեղադրելով նորերը, ինչպես նաև նորացնել դիտահորերն ու օժանդակ դետալները։

Լայնածավալ աշխատանքներն ընթանում են այն գյուղերում, որտեղ տարիներ շարունակ առկա է եղել խմելու ջրի պակաս։ Խոսքը Մեծ Մանթաշ, Արևշատ, Փոքր Մանթաշ, Լեռնակերտ և Պեմզաշեն բնակավայրերի մասին է։

Արթիկի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Լեռնակերտ և Պեմզաշեն գյուղեր՝ տեղում հետևելու ջրագծերի վերականգնման աշխատանքներին։ Այդ հատվածները գտնվում են բարձր լեռնային գոտում, որտեղ խմելու ջրի հասանելիությունը հատկապես սահմանափակ է ամռան ամիսներին։

Կարևորելով սուբվենցիոն ծրագրի իրականացումը՝ համայնքի ղեկավարը նշել է, որ նոր ստորգետնյա ջրատարը կապահովի բնակիչների խմելու ջրի կայուն մատակարարումը՝ էապես բարելավելով գյուղերի կենսապայմանները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում