ԱՄՆ-ն և Մեքսիկան կհամագործակցեն թմրակարտելների ոչնչացման գործում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը Մեքսիկայի մայրաքաղաքում կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել են հանձնառությունը՝ համագործակցելու թմրակարտելների և այլ անդրազգային հանցավոր խմբավորումների դեմ պայքարի հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

«Նրանք վերահաստատել են հաստատուն գործընկերությունը Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև և համատեղ հանձնառությունը կարտելների ոչնչացման, ֆենտանիլի խնդրի լուծման և անդրազգային հանցավոր խմբավորումների կողմից գործադրվող բռնության դեմ պայքարի, անօրինական միգրացիայի կանխարգելման և տնտեսական բարգավաճման և անվտանգության խթանման գործում», - ասվում է փաստաթղթում:

Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Կարիբյան ավազանում ոչնչացնել այն նավերը, որոնք օգտագործվում են թմրանյութերի փոխադրման համար:

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերը միջազգային ջրերում գործողության ընթացքում ոչնչացրել են Վենեսուելայի «Տրեն դե Արագուա»  թմրակարտելի 11 անդամի:

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում հարված է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի. զոհվել է 11 մարդ

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը