Եվրոպա

Զելենսկին ժամանել է Դանիա՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների ղեկավարների հետ բանակցությունների

1 րոպեի ընթերցում

Զելենսկին ժամանել է Դանիա՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների ղեկավարների հետ բանակցությունների

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Կոպենհագեն, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ Հյուսիսային Եվրոպայի տարբեր երկրների պատվիրակությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Զելենսկին արդեն հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ, որից հետո կմասնակցի գագաթնաժողովի Nordic-Baltic 8 տարածաշրջանային համագործակցության ձևաչափի մասնակից երկրների (Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Շվեյցարիա) ղեկավարների հետ։

Սեպտեմբերի 4-ին Փարիզում Զելենսկին հանդիպում կունենա եվրոպական երկրների, այդ թվում՝ Բրիտանիայի, Գերմանիայի ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում