Պեկինում ավարտվել են Պուտինի և Կիմ Չեն Ընի ընդլայնված կազմով բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ավարտվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Առաջնորդների զրույցը Պեկինում հանդիսավոր միջոցառումների շրջանակներում տևել է ավելի քան 1,5 ժամ։ Ռուսական կողմից մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և բնական պաշարների ու բնապահպանության նախարար Ալեքսանդր Կոզլովը։

Պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների ավարտից հետո Պուտինը և Կիմ Չեն Ընը զրույցը շարունակել են դեմ առ դեմ։

ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդը հայտարարել է, որ Փհենյանի և Մոսկվայի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում: 

«Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի մեծ հաջողությունների հասնենք, որպեսզի այդ ամենը համապատասխանի ժամանակի պահանջներին և օգնի բարելավել մեր ժողովուրդների բարեկեցությունը», - Կիմ Չեն Ընի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Հանդիպման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին Կուրսկի մարզն Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից ազատագրելու գործում հյուսիսկորեացի զինվորականների դերը բարձր գնահատելու համար։

ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդներն այս հանդիպմանը ժամանել էին միասին՝ Ռուսաստանի նախագահի Aurus մեքենայով՝ Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ Պեկինում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունից հետո։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան