ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում հարված է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի. զոհվել է 11 մարդ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զինվորականները հարված են հասցրել Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մերձակայքում գտնվող նավի, որը տեղափոխում էր թմրանյութեր։ Թրամփի խոսքով՝ գործողության արդյունքում սպանվել է 11 «նարկոահաբեկիչ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

Թրամփի խոսքով՝ ամերիկյան ռազմական գործողության թիրախում են եղել «նարկոահաբեկիչներ» վենեսուելական «Տրեն դե Արագուա» հանցախմբից, որը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

«Այն գործում է (խմբ.՝ Վենեսուելայի նախագահ) Նիկոլաս Մադուրոյի վերահսկողության ներքո և պատասխանատու է զանգվածային սպանությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, սեռական թրաֆիքինգի, ինչպես նաև բռնության ու ահաբեկչության գործողությունների համար Միացյալ Նահանգներում և Արևմտյան կիսագնդում: Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ահաբեկիչները ծովում էին՝ միջազգային ջրերում, և տեղափոխում էին ապօրինի թմրանյութեր՝ ուղղություն վերցնելով դեպի Միացյալ Նահանգներ: Հարվածի արդյունքում զոհվել է 11 ահաբեկիչ», - գրել է Թրամփը: 

Նա նշել է, որ հարվածի ընթացքում ԱՄՆ ոչ մի զինծառայող չի տուժել: 

«Խնդրում եմ, թող սա որպես նախազգուշացում ծառայի նրանց համար, ովքեր նույնիսկ մտածում են թմրանյութեր ներմուծել Միացյալ Նահանգներ», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Վերջին շաբաթներին Թրամփի վարչակազմն ուժեղացրել է ռազմական և քաղաքական ճնշումը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ։ Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար Վաշինգտոնը նշանակել է 50 միլիոն դոլար պարգև։ 

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն 50 միլիոն դոլար կտրամադրի Մադուրոյի ձերբակալմանը հանգեցնող տեղեկատվության համար

Վերջին երկու ամիսներին ԱՄՆ-ն նաև ուժեր է կենտրոնացրել Կարիբյան ծովի հարավում, այդ թվում՝ նավեր և ռազմածովային ուժերի հազարավոր զինծառայողների։ Վենեսուելան արձագանքել է ամերիկյան ուժերի տեղակայմանը։ Մադուրոն նշել է, որ «առավելագույն ռազմական ճնշման պայմաններում Վենեսուելայում հայտարարվել է պաշտպանության առավելագույն պատրաստվածության մակարդակ»։

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը